Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 10-12-2021

Թուրքիան փորձարկել է լազերային զենքով օժտված աշխարհում առաջին ԱԹՍ-ն

Ինչպես հաղորդում է «Անադալու» գործակալությունը, Թուրքիան փորձարկել է լազերային զենքով օժտված աշխարհում առաջին ԱԹՍ-ն։

Ըստ հաղորդագրության՝ 500, 300 և 100 մետր հեռավորություններից կատարված լազերային կրակոցների փորձարկումը հաջող է անցել։ "Eren" կոչվող դրոնը նախատեսված է որոշակի հեռավորությունից պայթուցիկ նյութերի ու ռումբերի ոչնչացման համար, առանց սակրավորների մասնակցության։