Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:13 11-08-2022

N զորամասում իրականացվել է զորացրման հանդիսավոր արարողություն

N զորամասում օգոստոսի 10-ին կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր միջոցառում։

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պատվով ու նվիրումով հայրենիքին ծառայելու համար, հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում և հանձնել խրախուսական պարգևներ։ Արարողության ավարտին զորացրվող զինծառայողները հանդիսավոր քայլերթով անցել են զորամասի շարահրապարակով։