Ներքին 4 տարի առաջ - 11:52 10-08-2022

Փաշինյան Նիկոլը երբեք իշխանությունից չի հրաժարվի․ Կարեն Հեքիմյան

«Կարո՞ղ էր արդյոք Տեր-Պետրոսյան Լևոնը 1998թ չհրաժարվել ՀՀ նախագահի պաշտոնից: Կարծում եմ, որ կարող էր»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

Նա հավելել է․ «Այդ դեպքում, ինչու՞ վերջինս հրաժարական ներկայացրեց: Որովհետև, նրա հետագա պաշտոնավարումը կարող էր իրականացվել միայն քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում: Տեր-Պետրոսյանն այն մարդկանցից չէր, որոնք հեշտ դավաճանում են իրենց սկզբունքներին: Հետևաբար, նա չհրաժարվելով սկզբունքներից, հրաժարվեց պաշտոնից:

Կարո՞ղ է արդյոք Փաշինյան Նիկոլը հրաժարվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարծում եմ, որ չի կարող: Ինչու՞: Որովհետև, վերջինիս պաշտոնավարումը, ի սկզբանե, որևէ քաղաքական վեկտոր չի ունեցել, հիմնված է եղել բացառապես մանիպուլյատիվ գաղափարների վրա: Փաշինյան Նիկոլը երբեք իշխանությունից չի հրաժարվի, քանզի,դասական իմաստով, մանիպուլյացիան իրենից ենթադրում է բոլոր միջոցներով իրականացնել սեփական նպատակները և շահույթ ստանալ: Հետևաբար, նա ունենալով սեփական նպատակները և գիտակցելով շահույթ ստանալու հեռանկարը, երբեք պաշտոնից չի հրաժարվելու:

Ասածս այն է, որ Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոն կամ, նույնիսկ՝ Սարգսյան Սերժ չէ: Վերջինիս դեպքում, չեն գործում «քաղաքական ֆիասկո» կամ «կրիտիկական զանգված» ձևաչափերը: Պայքարի մնացած տարբերակներն ինքներդ ընտրեք կամ դիմեք հանճարեղ Օստապ Բենդերին, որը գիտեր քաղաքացիներից գումար խլելու շուրջ 400 համեմատաբար ազնիվ միջոց: Դե, գումար խլելն էլ, իշխանություն խլելու նման մի բան է»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա