Ավելին 3 տարի առաջ - 09:19 09-08-2022

Իտալիայի Պո գետում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբ

Եվրոպայում տիրող անասելի շոգի պատճառով իտալական Պո գետի մակարդակն այնքան է ընկել, որ այնտեղ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ:

Մասնագետները վնասազերծել են այն եւ 450 կիլոգրամանոց ռումբի կառավարվող պայթյուն են իրականացրել։

«Ռումբը հայտնաբերվել էր ձկնորսների կողմից՝ Պո գետի ափին երաշտի հետեւանքով ջրի մակարդակի անկման պատճառով»,- ասել է գնդապետ Մարկո Նասին:

Ռումբը վնասազերծելը հեշտ չէր։ Զինվորականների խոսքով՝ ոչնչացման օպերացիայի համար մոտ 3000 մարդ էր տարհանվել։ Շրջանի օդային տարածքը փակվել էր, նավարկությունը ջրային ճանապարհի այս հատվածով դադարեցվել էր, ինչպես նաեւ՝ երթեւեկությունը երկաթուղային գծով եւ հարակից պետական ​​ճանապարհով։

Ռումբերի ոչնչացման ինժեներները դուրս են հանել պայթուցիչն ամերիկյան արտադրության սարքից, որը, զինվորականների խոսքով, 240 կգ պայթուցիկ էր պարունակում:

Այնուհետեւ սակրավորները ոստիկանների ուղեկցությամբ սարքը մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Մեդոլ մունիցիպալիտետի քարհանք են տարել, որտեղ էլ այն ոչնչացվել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից