copy image url
Խոսք Ներքին 9 ամիս առաջ - 17:13 06-08-2022

Էնտեղ դերը Արայիկ Հարությունյանինն էր, Ռոբերտ Քոչարյանինն էր, Սերժ Սարգսյանինն էր, причем тут Նիկոլ Փաշինյանը․ Կոռնիձորի Արո

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Oragir.news-ի զրուցակիցը ԵԿՄ համահիմնադիր, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն է՝ Կոռնիձորի Արոն։

-Պարո՛ն Խուդավերդյան, Լանչինի միջանցքի 3 բնակավայերի՝ Աղավնոյի, Բերձորի ու Ներքին Սուսի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, որ լքեն իրենց տները։ Դուք՝ որպես ազատամարտիկ, ինչպե՞ս եք վերաբերվում իշխանությունների կողմից այս շարունակական զիջումներին։

- Հարցդ շատ սխալ ձևակերպեցիր, որովհետև Դուք ինձնից լավ գիտեք՝ որպես լրատվամիջոց, որ «արջ ախպոր» թաթի տակ է վարվող ամբողջ քաղաքականությունը, ոչ Հայաստանի իշխանության։ Երկրորդը՝ Ղարաբաղի իշխանությունները երբեք Հայաստանին տորթով ու եռագույնով չեն դիմավորել, ոնց որ ռուսների մուտքը Ղարաբաղի ու Ռուսաստանի տորթով դիմավորեց։ Հիմա Հայաստանը ի՞նչ հող տա իր գլխին։

- Այսինքն՝ մեղավորը Արցախի բնակչությո՞ւնն է։

- Էդ արդեն դու ասացիր։

- Ես հարցնում եմ։

- Ոնց ուզում եք, այդպես մտածեք։ Ես պատասխանեցի շատ լոյալ, օբյեկտիվ, ու ռեալ վերլուծականը՝ մեջը։ Եթե ուղիղ կապը՝ Ռուսաստան-Ղարաբաղ, Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Հայաստան, ու Ղարաբաղի բոլոր հարցերի հրահանգը տալիս է Արայիկը Վիտալի Բալասանյանի հետ, որ դուրս եկեք, Հայաստանը էդտեղ ի՞նչ կապ ունի։ Եթե Հայաստանը գնում է օգնության, ռուս զինվորը կանգնած թույլ չի տալիս, որ մտնի Ղարաբաղ․․․, 90-ական թվեր, այսինքն՝ սարերի ճանապարհը նորից վերցնենք, կածաններով հասնենք Ղարաբաղ՝ Ղարաբաղի համար կռվելու։

- Բայց մինչև 2020 թվականը Հայաստանից զինվորները գնում էին Արցախ ծառայության, ռուս զինվորներն էլ այնտեղ չէին։ Ո՞ւմ մեղքով այնտեղ հայտնվեցին։

- Քո և նման այլ լրատվամիջոցների, որոնք սկսեցին ի վնաս Հայաստանի ապատեղեկություն տարածել։

- Փաստորեն լրատվամիջոցնե՞րն են մեղավոր։

- Նաև լրատվամիջոցները, ղարաբաղյան կլանը, որ երկիրը թալանելուց բացի՝ ոչինչ չարեցին, դավադրությունից, դավաճանությունից՝ բացի ոչինչ չարեցին։

- Իսկ օրվա իշխանությունները մեղքի մի շատ չնչին բաժին գոնե ունե՞ն։

- Չեմ կարող ասել, թե օրվա իշխանությունների մեղքը ինչքանով է, քանի որ օրվա իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների բռնած գործը թե՛ միջազգային արենայում, թե՛ Ռուսաստանի հետ իրենց ունեցած պետական հարաբերություններում, թե՛ լավրովյան պլանը 2010 թվականից հետո ինչպիսի գործընթացի մեջ ներառվեց։ Հայաստանի իշխանությունները ի՞նչ հող տան իրենց գլխին, Հայաստանի զինվորը գնաց մսաղաց՝ վասն հայրենյաց, վասն Ղարաբաղի։ Նիկոլ Փաշինյանը էնտեղ դեր չուներ, էնտեղ դերը Արայիկ Հարությունյանինն էր, Ռոբերտ Քոչարյանինն էր, Սերժ Սարգսյանինն էր, գեներալիտետինն էր, причем тут Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանից եկած ցանկացած ղեկավար։

- Հայաստանի՞ հետ էլ Նիկոլ Փաշինյանը գործ չունի՝ Սև լճի տարածքի, Վարդենիսի, Սոթք- Խոզնավար հատվածի հետ։

- Երբ դու նոկդաունի մեջ ընկած ես, կա՛մ քեզ բժիշկը կմոտենա, կա՛մ մարմինը քաշողը։ Ո՛չ նրան կարող ես դիմակայել, ո՛չ էլ մյուսին։ Հիշեք՝ ինչ ժամանակահատվածում դա եղավ ու ինչպես եղավ։ Հիշեք, թե քանի հատ ապօրինի զենք եկավ Հայաստան՝ հեղաշրջում անելու համար ու դեմ տվեցին այդ պրովոկացիոն գործողությունները՝ համագործակցելով Ադրբեջանի հետ, դրանից հետո ի՞նչ էիր ուզում, որ երկնքից մեր գլխին մանանա՞ իջներ։ Քանի դեռ ներքին թշնամին գործում է այս կամ այն պետության շահերի համար, հայկական շահը ոտնատակ տված է լինելու։ Քանի դեռ դավաճանները մասսայական չեն գնդակահարվել, Հայաստանը ոչ մի խելոք քայլի չի գնա։

- Դավաճաններին հո ես և Դուք չե՞նք գնդակահարելու։ Եթե իշխանությունը գիտի, որ երկրում դավաճաններ կան, ապա ինչո՞ւ չի չեզոքացնում։

- Ես ու դու էլ գիտենք դավաճանների հոսքը, մենակ իշխանությունը չէ, գիտենք գաղտնի բունկերների, որոնք կառավարիչն էին պատերազմի ժամանակ, իշխանությունից դուրս իշխանություն էին, ամեն ինչն էլ գիտենք։ Գիտենք ագիտատորների՝ էն, որ թողեք-փախեք, հողերը ծախած է, խի եք կռվում, ձեր ընտանիքի գլխին եղեք, բոլորիդ մորթելու են, տները վառեք, դուրս եկեք։ Սաղ գիտենք, մեր աչքի առաջն է անցել։

- Բա իշխանությունը ինչո՞ւ չի չեզոքացնում այդ մարդկանց։

- Ամեն ինչ բերենք, կոխենք իշխանության գամակը, ինքը տեսանելի է, ինքը կանգուն է։

- Երկրի պատասխանատուն իշխանությունը չէ՞։

- Դու ամուսնացա՞ծ ես։

- Ոչ։

- Քո հայրը տեղյա՞կ է քո ամենօրյա քայլերից՝ թե՛ դրական, թե՛ բացասական։

- Մեծ հաշվով, այո։

- 50-50, մեծ հաշվով չի կարող լինել։ Էն քայլերը, որոնք որ հակամարդկային են, որոնք որ հականձին են, կիսափողոցային են, կիսախուժան են, կապված են այս կամ այն խմբավորումների հետ, դու դրանք պապայիդ չես ասի։ Պապադ կիմանա էն ժամանակ, երբ կանդալները ձեռդ կլինի ու միլիցիայից կզանգեն, կասեն՝ արի, տղադ հայտնվել է այս կարգավիճակում։ Նույնը պետությունը։ Ի՞նչ է, որ պետական այր են․․․ ինչքան պրոդուկտ ունեն, այսպես կոչված, օպոզիցիան, պոտենցիալը պետական իշխանության ուժային իշխանություններում։ 30 տարի իրենց պարկապզուկը փչած տղերքը էսօր պիտի երկրի մասի՞ն մտածեն։ Պատերազմի ժամանակ տեսանք իրենց գործունեությունը։ Իրենք շատ լավ սցենար էին մշակել, որը որ չստացվեց․ ոչ միայն խոչնդոտեցինք, այլ նաև դեմն առանք․ տանք Ղարաբաղը, Նիկոլին մի քանի անգամ կախենք «ստոլբի» վրա ու մեր կերած ք**քերը սաղ բարդենք իրենց վրա։ Չի լինի դա, ղարաբաղցին է ծախել Ղարաբաղը՝ Ռուսաստանի հետ իրար ձեռք շփելով, հայաստանցին մենակ տվել է բազում զոհեր, մեր Եռաբլուրն էր աճում, իրենց գրպաններն էր ուռում։ Նիկոլը չի մեղավոր, Նիկոլի հետ էլ մեղավորը դու ես։

- Այսինքն՝ ես և Նիկոլ Փաշինյանը հավասարապես մեղավո՞ր ենք։

- Իհարկե, էդքան էլ ես, էդքան էլ դու, էդքան էլ հայերը, որ գնում էին այնտեղ , արյուն էին տալիս, տարածք էին վերցնում, հանձնում ղարաբաղցիներին․ և՛ Հայաստանում էին զրկվում պաշտոններ գրավելուց, և՛ Ղարաբաղում էին զրկվում պաշտոններ գրավելուց, սերուցքը դուրս էր մղվում, նվիրյալը դուրս էր մղվում։ Բա էլ ի՞նչ ես ուզում, էդպես էլ պիտի լիներ։ Երկի՞ր ենք ուզում փրկել, ուրեմն ամեն մեկս մեր լուման պիտի դնենք, ամեն մեկս մի ձևի պայքար տանենք մեր ոլորտում, աշխարհից սովորենք գոնե։ Դնենք, թիրախավորենք՝ էսի էն ա, էն 2 կոպեկ ավել տվեց, ստեղից մեղր է ծորում, էնտեղից ձեթ է գալիս։ Վաղը Երևանը, Աստված չանի, խփեցին, բոլորը չե՞ն ընկնելու էդ հարվածի տակ՝ թե՛ օպոզիցիոն դաշտից, թե՛ ոչ օպոզիցիոն։ Բա դու երաշխիք ունե՞ս, որ վաղը Նախիջևանից չեն խփի։

- Ես ոչ մի երաշխիք չունեմ, ես Ձեզ եմ հարցնում։

- Ինձ մի՛ հարցրեք, ես պետական այր չեմ, ոչ էլ նախկին պետական այր եմ, որ գաղտնի բանակցություններում սրա-նրա հետ գումարային, քաղաքական առևտուրների մեջ եմ եղել կամ տարբեր բաների։ Ես զինվորն եմ իմ երկրի, նվիրյալն եմ իմ երկրի, իմ ժողովրդի, իմ ընտանիքի, իմ հանրության։ Ես իմ դերում շատ ճիշտ եմ, ցավդ տանեմ, ու թող ամեն մեկը երանի տար էդ իմ թվարկած պոզիցիոն-օպոզիցիոն դաշտերից, որ իմ կեսի կեսի կեսի չափ նվիրված լիներ թե՛ ժողովրդին, թե՛ հողին հայրենյաց, թե՛ Ղարաբաղին։ Մենք Ղարաբաղից տեսանք սա մեր հանդեպ, որ «դուք աշխատեք, տվեք մեզ, որ մենք ուտենք, խեղդենք ձեզ», մենակ դա տեսանք։ Թշնամանքը մտցրին բոլորիս մեջ, հիմա 30-րդ աբորտից հետո ուզում են կո՞ւյս ձևանան։ Չի կարող այդպես լինել։