Մամուլ 4 տարի առաջ - 08:43 06-08-2022

Հայաստանի բնակչությունը պակասել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի բնակչությունը պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 900 մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 890 հազար 200 մարդ, եւ գյուղականը՝ 1 մլն 71 հազար 700 մարդ:
Նախորդ տարի ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, այսինքն՝ բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2700-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 4000-ով: Եթե նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 96 հազար 100, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 100 մարդ:
Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 200, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 265 հազար 200 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 600-ից հասնելով 257 հազար 300-ի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 200-ից դարձել է 125 հազար մարդ:
Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 700-ով: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 600-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է՝ դառնալով 251 հազար 800»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ