Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:10 04-08-2022

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում լարվածությունը թուլացնելու համար

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

«Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել` լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համընդգրկուն և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի