Ներքին 4 տարի առաջ - 15:03 03-08-2022

Մինչ տարեվերջ Լարսի անցակետը լրիվ վերակառուցված կլինի․ գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը. փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին, որոնց թվում էր ԱԶԲ տեղական ավագ փորձագետ Սթիվ Ալլենը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանից դեպի Ռուսաստան, Վրաստան և Եվրոպա բեռնափոխադրումների իրականացման հայկական փորձն ու հնարավորությունները՝ ընդգծելով, որ մոտ ապագայում հայկական 2 ավիաընկերություններ կիրականացնեն ավիաբեռնափոխադրումներ, ինչպես նաև Կառավարության կողմից աշխատանքներ են տարվում Սև ծովով լաստանավերով բեռների փոխադրման ուղղությամբ։

Սթիվ Ալլենը ներկայացրել է «Հարավային Կովկասի դարպասներ» ծրագրի նախագիծը, որը միտված է տարածաշրջանում ներդրումների ավելացմանը, և անդրադարձել շուտ փչացող սննդի արագ տեղափոխման հնարավորություններին։
Արմեն Սիմոնյանը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը, և մինչ տարեվերջ անցակետը ամբողջությամբ վերակառուցված կլինի, որի արդյունքում օրական սպասարկվող տրանսպորտային միջոցների թիվը մի քանի անգամ կավելանա։

Ալեքսեյ Մելնիկովը իր հերթին նշել է, որ արագ փչացող ապրանքների փոխադրումը երկաթուղով տեխնիկապես հնարավոր կդառնա, երբ կլուծվեն մասնագիտացված շարժակազմի և համապատասխան սառցարանային համակարգի ներդրման հարցերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թեմայի վերաբերյալ այլ հարցեր ևս։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»