Ներքին 4 տարի առաջ - 22:30 02-08-2022

Ոստիկանները երեք տղամարդու են ձերբակալել Կապանում՝ թմրավաճառության կասկածանքով

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել, որն իրացրել են Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների գործընկերների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 4.30-ին, Կապանի Ձորք թաղամասի բենզալցակայանում իրավապահները կանգնեցրել են Արցախում հաշվառված 56-ամյա մի տղամարդու վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է երկու ուղևոր: «Վարորդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, փախուստի փորձ արեց` մեքենայով հարվածելով ոստիկանական «Նիվային» և էլի երկու մեքենայի: Քանի դեռ «ԳԱԶ-24-ը» աքցանի մեջ էր, ոստիկաններին հաջողվում է մեքենայից հանել ուղևորներին` նույնպես Արցախում հաշվառված 45 և 55 տարեկան տղամարդկանց: Սրանից հետո էլ փախուստը շարունակող վարորդը «ԳԱԶ-24-ով» բախվում է բենզալցակայանի պատին:

Իրավիճակը վերահսկելի դարձնելուց հետո իրավապահները զննեցին ուղևորներից մեկի պայուսակը, որի մեջ հայտնաբերվեց մարիխուանա և էլեկտրոնային փոքր կշեռք:

Երեքն էլ ձերբակալվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեց «Վոլգան»: Հայտնաբերվեց 500 գրամ ափիոն և 455 գրամ հաշիշ:

Ուղևորներից 45-ամյա տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է: Խուզարկություն կատարվեց նաև Երևանում գտնվող նրա բնակության վայրում։ Հայտնաբերվեցին մարիխուանա և սուբուտեքսի կտորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երեք տղամարդն էլ կալանավորվել են, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ