Ուղիղ եթեր
Ներքին 44 րոպե առաջ - 13:49 21-10-2026

Դավթաշենի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հոկտեմբերի 7-ի երեկոյան Դավթաշենի գերեզմանատան մոտակայքում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ։ Ըստ նրա՝ փաթեթում թմրանյութ է, բայց թե ինչ տեսակի՝ չգիտի, քանի որ տելեգրամյան օգտատիրոջից դրանք գնել են տեղադրմամբ իրացնելու նպատակով։ Տղամարդը նաև հայտնել է, որ հայտնաբերված փաթեթից բացի ևս չորսը մեքենայում են, իսկ երեք փաթեթ նետել է մեքենայից, երբ նկատել է ոստիկաններին։

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նիսանում» խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի չորս փաթեթ։
Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել