Renaissance ալբոմի պաշտոնական թողարկման նախօրեին Բեյոնսեն հրապարակել է իր և ռեփեր Ջեյ Զիի երեք երեխաների հազվագյուտ նկարը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Իր պաշտոնական կայքում հրապարակված գրառման մեջ 40-ամյա Բեյոնսեն հրապարակել է 10-ամյա դստեր՝ Բլյու Այվիի և 5-ամյա երկվորյակների՝ Ռումիի և Սերի նկարը՝ անկողնում նրա կողքին քնած։
«Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռումիին, Սերին և Բլյուին՝ ինձ տարածք, ստեղծագործություն և ոգեշնչում տրամադրելու համար: Եվ հատուկ շնորհակալություն իմ հիասքանչ ամուսնուն և մուսային, որն աջակցում էր ինձ ստուդիայում անքուն գիշերների ընթացքում»,- գրել է Բեյոնսեն։