Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:26 29-07-2022

Զախարովան ասել է, թե Լավրովը երբ կկարողանա զրուցել Բլինքենի հետ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ԱԳ նախարարներ Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի միջև բանակցություններ անցկացնելու խնդրանքով հարցապնդումը։

Ավելի վաղ Պետդեպը հայտարարել էր, որ բանակցությունների համար հարցում է ուղարկել ՌԴ ԱԳՆ։ ԱՄՆ-ը մտադիր է քննարկել ռուսաստանցի Վիկտոր Բուտի փոխանակումը ամերիկացիներ Փոլ Ուիլանի և Բրիթնի Գրայների հետ, հաղորդում են լրատվամիջոցները։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կդարձնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ տա»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Լավրովն այժմ «իրական գործերով հագեցած ժամանակացույց» ունի, նա Տաշքենդում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) գագաթնաժողովին և երկկողմ հանդիպումներին։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»