Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:52 11-06-2022

Չեմ կարող ասել, կկարողանա՞մ ցուցմունք տալ․ Բաքոյանի կողմից բռնության ենթարկված կինը՝ դատախազությունում ուսումնասիրության մասին

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Մամուլում երեկ հրապարակ էր եղել այն մասին, թե Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը բռնություն է գործադրել իր քաղաքացիական կնոջ նկատմամբ:

Գլխավոր դատախազությունհայտնել էին մամուլում տարածված նյութն ուսումնասիրվում է: Բաքոյանի քաղաքացիական կին, ով նախընտրում է, որ իր անունը չհրակարակվի՝ oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկացել է, որ դատախազությունն էլ է այդ գործով զբաղվում.

«Բայց ինչ վերաբերաբերում է ցուցմունք տալուն, անկեղծ ասած չեմ կարող ասել, եթե հրավիրեն՝ կկարողանա՞մ ցուցմունք տալ, թե ոչ։ Ես իրան շատ սիրել եմ, չգիտեմ վերջին րոպեին կկարողանա՞մ այդ քայլին գնալ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Politik.am-ը գրել էր, որ Բաքոյանը կնոջ հետ ապրելու տարիներին նրանից առձեռն վերցրել է ավելի քան 15 հազար դոլար, ընդ որում՝ դրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա։ Միաժամանակ, կինը պատմել էր, որ Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։

Մեր հարցին, թե ինչ է կարծում, Բաքոյանը կկարողանա՞ այդ գումարները վերադարձնել՝ կինը պատասխանեց, որ չգիտի՝ կկարողանա վերադարձնել, թե ոչ. «Մենք 2 տարուց ավելի միասին ենք եղել։ Ճիշտն ասած՝ ինքը երբեք չի հրաժարվել էդ մասով, հարցրել է, թե որքան ենք ծախսել, ասել՝ ասա, կվերադարձնեմ։ Բայց իրականում իմ ցավն էնքան էդ գումարները չի, որքան էն ամբողջ ցավը, որ ինձ պատճառել է գնալուց առաջ։ Նորից միասին լինելու մասով՝ ոչինչ չեմ բացառում, բայց կարծում եմ՝ էլ հնարավոր չի»։

Նա նաև նշեց, որ պատգամավորը անցած տարիների ընթացքում օգնել է իրեն. «Օգնել է իր հնարավորությունների սահմաններում։ Ես երբեք չեմ ասել, որ ոչ չի օգնել ինձ, իհարկե օգնել է, բայց Ռուստամը շատ բարդ անձնավորություն է, շատ քիչ խոսող, երբեմն ծեծի պատճառը կարող էին խանդրի դրսևորումները լինել, մի 2 անգամը, երբ նման քայլի է գնացել՝ խանդի դրսևորման հետևանքներ են եղել, ճիշտն ասած՝ եղել են դեպքեր, որ ես էլ եմ խանդել։ Շատ տաքարյուն էր, պատերազմից հետո իր մոտ շատ բան փոխվեց, շատ ներվային էր դարձել, դրա համար շատ ժամանակ չէի բարձրաձայնում, մտածում էի պատերազմի հետևանքներն են»։

Politik.am-ին տված հարցազրույցում կինը նաև ասել էր 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան եկած օգնության յուրացման մասով։ Կինը չցանկացած այդ մասին մանրամասներ հայտնել, ասաց, որ դա թողել է շատ նեղ շրջանակների համար։