Ներքին 4 տարի առաջ - 00:53 29-07-2022

48-ամյա կինը հարևանի բանալին աննկատ վերցրել էր, գողացել դրամապահոցը և փորձել հրկիզել տունը

Հուլիսի 24-ի կեսօրին Ոստիկանության Նաիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի մի տան երրորդ հարկից ծուխ է բարձրանում: Մեկնած փրկարարներին բնակիչը հայտնել էր, թե հրդեհն առաջացել է հեռախոսի լիցքավորիչից: Սակայն Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները երկու օր անց ստացան տեղեկություն, որ լիցքավորիչը հրդեհի հետ ոչ մի կապ չունի: Հետագա միջոցառումներով իրավապահներն ամբողջացրին կատարվածի պատկերը:

Հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 10-ին, տուժողների 48-ամյա հարևանուհին, օգտվելով տանտերերի բացակայությունից, բանալիով բացել էր հարևանի դուռը և հեռուստացույցի վրայից գողացել դրամապահոցը: Թղթե և մետաղյա դրամներով այնտեղ եղել էր 60 հազար դրամ:

Այնուհետև կից դաշտամիջյան հատվածում կոտրել է դրամապահոցը, վերցրել գումարն ու վերադարձել: Իսկ մոտ երկու ժամ անց, փորձելով թաքցնել գողության հետքերը, կրկին մտել էր հարևանի տուն ու փորձել հրկիզել այն: Բանալին էլ նետել էր աղբարկղը: Բարեբախտաբար, հարևանները շուտ էին նկատել ծուխն ու ահազանգել հրշեջ-փրկարարներին: Հրդեհը հաջողվել էր արագ մարել, սակայն տանտիրոջը հրկիզման պատճառով հասցվել էր ևս 400 հազար դրամի վնաս:

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների տեղեկություններվ՝ 48-ամյա կինը հարևանի տանն օրեր առաջ սուրճ էր խմել, այդ ընթացքում էլ բանալիների խրձից աննկատ վերցրել էր մուտքի դռան բանալին։

48-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի