Ներքին 1 տարի առաջ - 17:20 19-05-2025

Մինչև վարչապետ հասնելու եմ․ Արաքսի բնակչի տունը հարևանի պատճառով խոնավության մեջ կորած է

Oragir.News-ի ընթերցողներից Մարատ Վարդանյանն ահազանգում է․

«Ես ապրում եմ Արաքս գյուղում, հարևաններս անօրինական պատ են շարել։ Ես նկուղային հարկում եմ ապրում ու իմ ամբողջ տունը խոնավության մեջ կորած է։ Այս իրավիճակի պատճառով երկու անչափահաս երեխաներս հաճախակի հիվանդանում են։ Ընտանիքով հիվանդ պառկած ենք»,- պատմում է մեր ընթերցողը։

Արաքս գյուղի բնակիչի խոսքով՝ իր հարևանը փողոցը մեկ մետր բարձրացրել է, ինչի հետևանքով իր տունը մնացել է փոսի մեջ։

«Մինչև վարչապետ հասնելու եմ, որ տեսնեն՝ ով է սխալ, ով՝ ոչ։ Ես տարածք չեմ մտել։ Իր շոշը իմ երեխեքից թանկ չի։ Ես սխալ չեմ, իրենք են մի մետր մտել։ Պարզապես, որ հարևան ենք, ես չեմ ուզում վատություն անեմ, բայց ինքն էլ չի թողնում վերանորոգում անենք։ Ապրում ենք չորս հոգով՝ մեկ սենյականոց, խոնավ բնակարանի մեջ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի