ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան լուրը ցավալի էր բոլորի համար։ Այն, որ Արթուր Գրիգորյանը ուղի է հարթել, օգնել սկսնակ արտիստներին հայտնի դառնալու ճանապարին, գաղնիք չէ։
Այսօր Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արթուր Գրիգորյանին նվիրված «Երեկ, այսօր և հավերժ» խորագիրը կրող համերգը, որին մասնակցում էին հայտնի երգիչ երգչուհիները՝ կատարելով Արթուր Գրիգորյանի երգերը։
Oragir.news-ը զրուցել է Արթուր Գրիգորյանի սան երգիչ Սարոյի հետ։
«Ես իմ սրտում, հոգում, ուղեղում տեսնում եմ, թե ինչ պետք է ասեր, իր շունչն ու հոգին այս դահլիճում էր։ Ովքեր կան իր սերունդներից, ջանք ու եռանդ չեն խնայելու, որ շարունակեն Գրիգորիչի գործը»,- ասաց Սարոն։
Մանրամասն՝ տեսանյութում։