Երեկ կայացած Դատավորների ընդհանուր ժողովը շարունակում է քննարկվել դատական համակարգում:
Oragir.news-ին հայտնի դարձավ, թե ԲԴԽ անդամի թեկնածուներից ով քանի ձայն է ստացել: Պարզվում է՝ ԲԴԽ անդամ ընտրված Նաիրա Հովսեփյանը ստացել է ընդամենը 84 ձայն, Գայանե Մազմանյանը՝ 46, Անահիտ Թումանյանը՝ 15, Լիլիթ Խաչատրյանը՝ 5:
Հիշեցնենք, որ ժողովը նախագահող Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն այնքան էր ոտքը կախ գցել, որ քվորում լինի՝ ի տարբերություն այն դեպքերի, երբ ժողովի օրակարգը իր սրտով չի լինի: Արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկության, ժողովին մասնակցել է 146 դատավոր, քվորում եղել է, թեեւ հայտնի չէ բազմաթիվ հաստիքներ ավելացնելուց հետո այժմ դատավորների թիվը ինչքան է: Մի շարք հեղինակավոր դատավորներ, այսպես ասած՝ անկախական թեւի ներկայացուցիչները, չեն մասնակցել ժողովին, նրանք իրենց թեկնածուն ունեին, բայց քանի որ Հովսեփյանը հանդես է գալիս զոհված հերոսի մոր դիրքերից, չցանկացան նրա դեմ առաջադրվել: Ինչեւէ, անգամ այս պայմաններում դժվար է պնդել, թե Հովսեփյանի ընտրությունը ինչքանով է լեգիտիմ է, եւ ինչ վստահության քվեով է նա գործուղվում ԲԴԽ՝ պաշտպանելու համակարգը ոտնձգություններից եւ միջամտություններից, երաշխավորելու դատավորների անկախությունը: