Արտաքին 4 տարի առաջ - 10:32 28-07-2022

ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ստամբուլի համակարգող կենտրոնում ամերիկացի է

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացի Ֆրեդերիկ Ջեյ Քենին Ստամբուլում հացահատիկի արտահանման հարցերով Համատեղ համակարգող կենտրոնում կազմակերպության ժամանակավոր ներկայացուցիչ է նշանակվել:

«Նա (Քենին) կլինի մեր ժամանակավոր ներկայացուցիչը, կղեկավարի ՄԱԿ-ի ջանքերը և կնպաստի կողմերի ջանքերին»,- ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

Քենին ներկայում զբաղեցնում է Միջազգային ծովային կազմակերպության իրավական և արտաքին կապերի գծով տնօրենի պաշտոնը, մինչ այս կառույցին միանալը նա ԱՄՆ-ի Առափնյա պահպանությունում զբաղվում էր իրավական հարցերով` hասնելով կոնտրադմիրալի կոչման։

Հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել՝ լուծելու համար համաշխարհային շուկաներ սննդի ու պարարտանյութերի մատակարարման խնդիրը։ Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև հուշագրում ամրագրված է, որ համաշխարհային կազմակերպությունը միանում է հակառուսական սահմանափակումների վերացման աշխատանքներին, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի արտահանմանը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել