Ներքին 4 տարի առաջ - 16:23 27-07-2022

Չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում կլինեն նոր կարգավորումներ


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շրջանառություն մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ սպառողին չի տրամադրվում պատշաճ տեղեկատվություն, թե ի՞նչ ծագումնաբանություն ունի միսը, ե՞րբ է արտադրվել, հայաստանյա՞ն է, թե ներկրված:
«Մի կողմից՝ ընտրություն կատարելու համար բավարար հիմքեր չկան, մյուս կողմից՝ կարող են անբարեխիղճ մրցակցության ռիսկներ լինել: Մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտը կարող է արտասահմանյան թռչնամիսը վաճառել տեղականի անվան տակ, իսկ տեղականը գնային ավելի բարձր սեգմենտում է: Ասեմ, որ ԵԱՏՄ մակարդակում կան ակտեր, որտեղ նշվում է, որ եթե սննդամթերքը չփաթեթավորված է, ապա իրացնողը պարտավոր է տեղեկատվություն փոխանցել սպառողին»,-ասաց Տիգրան Մարկոսյանը:
Նախագծում նշվում է, որ մսի և մսամթերքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշմամբ: Ընդգծվում է, որ մսի կամ մսամթերքի փաթեթավորման կամ դրան փակցված պիտակի վրա կատարված հստակ և ընթեռնելի մակնշումը պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետևյալ տեղեկատվությունը. մսի կամ մսամթերքի անվանումը, մսի կամ մսամթերքի զտաքաշը, մսամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը, մսամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը, եթե այդպիսիք կան։
Միաժամանակ, որոշմամբ հաստատված հավելվածի 60-րդ կետի համաձայն՝ այդ դրույթները չեն տարածվում վաճառքի կետերում վերջնական սպառողին հանձնված չփաթեթավորված մսի վրա:
Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է մի քանի առումներով. ստացվում է՝ փաթեթավորված միս արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներն ապրանքն իրացնելիս պարտավոր են սպառողին ներկայացնել տեղեկատվություն, մինչդեռ չփաթեթավորված մսի դեպքում նման պահանջը բացակայում է: Դրանից բացի, վաճառակետերում չփաթեթավորված թռչնամիսն առանց մակնշման իրացնելու պայմաններում վերջնական սպառողը չի ստանում թռչնամսի վերաբերյալ մի շարք անհրաժեշտ տեղեկություններ:
Տիգրան Մարկոսյանը վստահեցրեց, որ փորձելու են հետևողական լինել հետագա քայլերի առումով, որպեսզի առաջարկները դառնան կարգավորում կամ վարքագծի կանոն:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր