Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:35 06-11-2026

Ծեծկռտուք՝ Երևան «Տապակա» ռեստորանի մոտ. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար․ shamshyan.com

Shamshyan.com -ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 84 հասցեում գործող «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ոստիկանները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ Երևանի 103 շտապօգնության կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Արաբկիրի ոստիկանները մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղում հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նա Երևանի 24-ամյա Վահան Հ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատին կտրած-ծակած վերք, արյունահոսող» վնասվածքով։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում նշված ռեստորանի մոտ կայանատեղիում «Hongqi» ավտոմեքենայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Մ.-ն ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Վահան Հ.-ի հետ, որի ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Վահան Հ․-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները ժամերի ընթացքում օպերատիվ տվյալներն իրացնելով պարզում են կասկածյալ Վարդան Մ.-ի գտնվելու վայրը և մեկնելով այնտեղ՝ կարողանում են հայտնաբերել ու ձերբակալել նրան և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավոր Վահան Հ.-ն աշխատում է «Տապակա» ռեստորանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում