Ամուսնության պլանավորումը ընտանիքների համար և՛ ծախսատար է, և՛ ժամանակատար։ Ամուսնությունների գրանցման համար կարգը փոխվել է. կախված վայրից՝ փոխվել է գումարի չափը։ Բանն այն է, որ երկու շաբաթ է՝ արդեն իսկ թանկացել են Ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողության համալիրի գները՝ եռապատիկ թանկանալով։
Oragir.news-ը կապ հաստատեց Ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարաողության համալիրի ՔԿԱԳ գործակալության մասնագետ՝ Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն բան կարգավորվում է 11-88 որոշումով. «Ամուսնությունների պալատ»-ը՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Ամուսնությունների համալիրում գոյություն ունի պալատ, որտեղ հանդիսավոր ամուսնությունների արարաողություններ են գրանցվում, վճարը՝ 20 հազար դրամ, իսկ համալրի մուտքավճարի համար էլի 20 հազար դրամ պետք է վճարել։ Եթե Ձեր նախընտրած հանդիսությունների սրահում եք ուզում անել՝ օրինակ ռեստորանում, կամ այլ վայրում, աշխատանքային օրերին ու ժամերին՝ 40 հազար դրամ է, ոչ աշխատանքային օրերին ու ժամերին՝ 60 հազար դրամ է։ Նախկինում՝ համալիրի համար վճարում էին 40 հազար պյլուս 20 հազար ՀՀ դրամ»։ Հարցին, թե ո՞րն է տարբերությունը ամուսնացող զույգերի ուզածի և իրենց առաջարկած տարբերակի միջև՝ պատասխանեց. «Մենք ունենք միայն համալիրում, որի մուտքավճարը 20 հազար ՀՀ դրամ է։ Մեր ծառայությունն էլ հետը՝ 20 հազար ՀՀ դրամ է, այսինքն ընդհանուր՝ 40 հազար ՀՀ դրամ է։ Իսկ ձեր սրահը հանդիսությունների՝ աշխատանքային օրերին ու ժամերին՝ 40 հազար ՀՀ դրամ է, ոչ աշխատանքնային ժամերին՝ 60 հազար ՀՀ դրամ»։