Ավելին 4 տարի առաջ - 15:05 24-07-2022

Աշխարհի ամենասեքսուալ տատիկը բողոքել է պապարացիների հետապնդումներից


Ավստրալիայի բնակչուհին, որը ճանաչվել է «աշխարհի ամենասեքսուալ տատիկը», պապարացիների ուշադրության պատճառով ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը։ Այս մասին նա խոսել է Daily Star-ին տված հարցազրույցում։

Ջինա Ստյուարտը, որն այժմ 51 տարեկան է, խոստովանել է, որ փողոցային լուսանկարիչները հետևել են իրեն ամբողջ Գոլդ Քոստ քաղաքում, որտեղ նա ապրում է:

«Ես իմ հասցեն ոչ մեկին չեմ տվել, և ստիպված էի տեղափոխվել իմ տնից, քանի որ պապարացիները հսկում էին ինձ մոտակայքում։ Բանը նրան հասավ, որ ես տնից դուրս չէի գալիս, առանց համոզվելու, որ նրանք այնտեղ չեն», - դժգոհել է Ջինա Ստյուարտը:
Կինը բազմաթիվ հետևորդներ ունի Instagram-ում, որտեղ նա բիկինիով անկեղծ լուսանկարներ է հրապարակում։ Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ «իրականում համեստ է»:

Այդուհանդերձ, Ջինա Ստյուարտը նշել է, որ երկրպագուների մեծ մասը քաղաքավարի է իր նկատմամբ։
«Ինձ ճանաչում են փողոցներում, և մարդկանց մեծամասնությունը շատ լավն է, ինձ հաճոյախոսություններ են անում և ցանկանում են զրուցել ինձ հետ», - ասել է նա:

Վերջերս Ջինա Ստյուարտը երրորդ անգամ է տատիկ դարձել․ նրա 29-ամյա դուստրը՝ Քեյսին, մի քանի շաբաթ առաջ է ծննդաբերել։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է