Արտաքին 4 տարի առաջ - 10:16 24-07-2022

Բրյուսելը հայտարարել է, որ Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները պլանային են

ՆԱՏՕ-ի «Sea Breeze-2022» զորավարժությունները Սև ծովում կրում են պլանային բնույթ և անցկացվում են բուլղարական Վառնա նավահանգստի մոտ՝ ուկրաինական ափից մեծ հեռավորության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելի ռազմական աղբյուրը։

«Այդ զորավարժությունները կրում են պլանային բնույթ, միտված են ռազմական համատեղելիության մշակմանը և որևէ կապ չունեն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։ Դրանք անցկացվում են Բուլղարիայի ջրերում՝ Սև ծովի հյուսիսային հատվածից զգալի հեռավորության վրա»,- հաղորդել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայությունը հրապարակել էր ՆԱՏՕ-ի հետ համատեղ «Sea Breeze-2022» զորավարժությունների մանրամասները։

Նշվում է, որ ուկրաինացի սահմանապահները մասնակցություն կունենան զորավարժությունների ծովային, ցամաքային և ավիացիոն բաղադրիչներին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie