Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:49 23-07-2022

Թալիբները Իրանից 350 հազար տոննա նավթ կգնեն

Թալիբանի կառավարության ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Այս մասին հաղորդել է Aamaj News լրատվական գործակալությունը։

Ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկագրում ասվում է, որ Թեհրանում կայացած բանակցություններին մասնակցել են նավթագազային պետական ​​ընկերության, ԱԳՆ-ի, առևտրի նախարարության, Կենտրոնական բանկի և նորմերի ու ստանդարտների դեպարտամենտի համատեղ պատվիրակության անդամները։

Հենց Թեհրանում էլ իրանական բաժնետիրական ընկերության հետ 350 հազար տոննա նավթ գնելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել։ Դրա ներմուծումն Աֆղանստան կսկսվի առաջիկա օրերին։

Բացի այդ, թալիբների պատվիրակությունը իրանցի պաշտոնյաների հետ պայմանավորվել է նավթամթերքի գնի, որակի, գնման և տարանցման շուրջ։

Տեղեկագրում նշվում է, որ թալիբները և Իրանի իշխանությունները պայմանավորվել են նաև միջկառավարական պայմանագրերի, համատեղ նավթավերամշակման գործարանների կառուցման, նավթամուղների շինարարության շարունակման, ինչպես նաև երկարաժամկետ պայմանագրերի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ