copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:29 23-07-2022

Կդիմեն արդյոք պատգամավորները ՍԴ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները թեեւ, ըստ ԱԺ նախագահի կարգադրության, արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց եւ փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մոտ 2 ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նիստը չի կայացել։ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խորհրդին 14-օրյա ժամկետ է տալիս՝ այս հարցով ՍԴ դիմելու համար։ Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին, եւ եթե կրկին նիստ չլինի, եւ որոշում չկայացվի, ապա խորհուրդն այլեւս չի կարող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել ՍԴ։
Հուլիսի 28-ից հետո մանդատներից զրկելու հարցով հնարավոր կլինի ՍԴ դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ։ Հիշենք, որ անցած շաբաթ՝ առաջին նիստից հետո, փոխխոսնակ Ռուբինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի՝ նման գործընթաց չսկսել։ Հիմա հարց է ծագում․ ի՞նչն էր խանգարում ՔՊ-ական երեսփոխաններին երեկ ներկայանալ եւ դեմ քվեարկել օրակարգին։ ՔՊ-ական մեծամասնությունը մանկապատանեկան ակումբ է հիշեցնում՝ ամեն անգամ հանդես են գալիս աննախադեպ սցենարներով: Շաբաթներ առաջ էլ խրոխտ սպառնում էին ընդդիմադիրներին, թե «հեսա ձեր հալը կտեսնեք», ձեզ զրկելու ենք մանդատներից, հետո հայտարարում էին, որ չկա նման որոշում, իսկ ամենավերջում` կրկին սուրը կախված են թողնում ընդդիմադիրների գլխին, ակնարկելով՝ «ձեզ խելոք պահեք», թե չէ կօգտվենք ժամկետներից ու 1/5-ով կդիմենք ՍԴ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան