Ներքին 4 տարի առաջ - 12:54 01-06-2022

«Սասնա ծռերը» ամենայն հավանականությամբ կդիմեն Եվրոպական դատարան

«Մնացել է միայն Եվրոպական դատարան դիմելը, այդ հարցով իրենց հետ քննարկման փուլում ենք, բայց դեռեւս չենք ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը։ Ենթադրում եմ, որ գանգատ կներկայացնենք»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց գործով փաստաբաններից մեկ՝ Արայիկ Պապիկյանը։

«Ըստ էության՝ Եվրադատարանը կարող է միայն իրավունքի խախտումը ճանաչել, որպեսզի ներպետական մարմինները սկսեն քննել... Պարզվում է` վերջին 4 տարիներին միակ հանցանք գործածը իրենք էին»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 9 անդամներն օրեր առաջ կրկին կալանավորվեցին, քանի որ առաջին ատյանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Ըստ այդ վճռի` խմբի առանցքային անդամները դատապարտվել են 6֊ից 8 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք նաև, որ այս խմբավորման անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա