Արտաքին 4 տարի առաջ - 20:54 15-04-2022

Ֆինլանդիան, ամենայն հավանականությամբ, կմիանա ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Տյուտի Տյուպուրայնենը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ֆինլանդիայի բնակչության ճնշող մեծամասնությունն աջակցում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը։

Նրա խոսքով, վերջնական որոշումը դեռ չի կայացվել և կքննարկվի խորհրդարանում, բայց հավանականությունը, որ Ֆինլանդիան կմիանա դաշինքին, շատ մեծ է։

Տյուպուրայնենը հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները դաժան էին, իսկ պատերազմը բացել է շատերի աչքերը։

Տյուպուրայնենը նաև մեկնաբանել է ռուս պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացասական հետևանքներ կունենա Հյուսիսային Եվրոպայում խաղաղության համար։

«Ինչ էլ որ ասի Ռուսաստանը, մենք, իհարկե, լսում ենք դա, բայց մենք մեր որոշումներն ենք կայացնում՝ ելնելով մեր շահերից, մեր իրավիճակից և ընդհանուր առմամբ տեղի ունեցողի մեր գնահատականից»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում