Խոսք Ներքին 4 տարի առաջ - 19:22 23-06-2022

Բավարար ակտիվ չէ. ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին նոր դեսպան կունենանք. Պապյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մասին

Սպիտակ տունը տեղեկացրել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածության առաջադրման մտադրության մասին:

Թե ինչպես է գնահատում Բայդենի որոշումը նոր դեսպանի հետ կապված, Oragir.news-ի հետ զրույցում Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն ասաց. «Դեռ ամիս, ամիսուկես առաջ, երբ, հիշում եք, որ Վաշինգտոնի գրասենյակը դատապարտեց ներկա դեսպան Լին Թրեյսիին իբր ոչ բավարար ակտիվության համար, ես այն ժամանակ հանդես եկա և ասացի, որ զուտ ժամկետային առումով դեսպանի փոփոխություն պետք է լինի, և նաև կան թեկնածություններ, որոնք քննարկվում են, իրենք փորձում են դրանով ներկայացնել այնպես, իբր փոփոխությունն իրենց հորդորով է տեղի ունեցել, բայց այդպես չէ։ Այո՛, բնական է, որ կա նման տեղեկություն, բայց գործողության առաջին քայլն ամբողջացնելու համար պետք է սենատը հաստատի՝ ի տարբերություն մեզ, որ միայն գործադիր իշխանությունն է նշանակում, այնտեղ նաև օրենսդիրը պետք է հավանություն տա, այսինքն՝ օրենսդրի սենատը, սենատը ներկայացնում է նահանգները, իսկ ԱՄՆ սենատը շատ պետությունների միություն է, կոնֆեդերացա է, ամեն նահանգ պետք է ամբողջացնի այդ ընթացքը։ Ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին նոր դեսպան կունենաք, և կլինի Քրիստինա Քվիենը։ Երբ, գիտեք, ինչ-որ հարաբերություններ են լինում, և դեսպանը այլ պատճառներով վերադառնում է և ունենում է փոխարինող, ուրեմն ինչ-որ անցումային փուլ է լինում, նախկին դեսպանը գնում է, և մինչև նոր դեսպանի ժամանելը՝ ինչ-որ մի կարճ ժամանակահատված է լինում, դա տևում է կարճ՝ մեկ-երկու ամիս և ո՛չ ավել, ո՛չ երկար։ Այդպես է․ երկու դեսպան միաժամանակ չեն կարող լինել և գտնվել երկրում, այդպես է կարգը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեպանն է այժմ 2019թ. փետրվարի 19-ին նշանակված Լին Թրեյսին։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից