Ալաբամայի Hyundai-ի դուստր ձեռնարկությունում շահագործել են մանկական աշխատանքը․ Reuters
copy image url

Ալաբամայի Hyundai-ի դուստր ձեռնարկությունում շահագործել են մանկական աշխատանքը․ Reuters

Ավելին 2 տարի առաջ - 23:57 22-07-2022
Ալաբամայում Hyundai-ի դուստր ձեռնարկությունում, առնվազն մի քանի ամիս առաջ, մանկական աշխատանքի շահագործման դեպքեր են բացահայտվել, հաղորդում է Reuters-ը։

Խոսքը SMART Alabama LLC ընկերության մետաղի դրոշմման գործարանի մասին է, որի հիմնական սեփականատերը Hyundai-ն է։ Ընկերությունը մեքենամասեր է մատակարարում հանրահայտ Elantra, Sonata և Santa Fe մոդելների համար, որոնք հավաքվում են Ալաբամայում գտնվող Hyundai-ի ամերիկյան գլխավոր գործարանում:

Գործարանի որոշ նախկին աշխատակիցներ գործակալությանը պատմել են, որ իրենց հետ կողք կողքի աշխատել են տասնյակ անչափահասներ։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ 18 տարեկանից ցածր անձինք չեն կարող աշխատել մետաղի դրոշմման արտադրամասերում, գրում է Reuters-ը։

Reuters-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել 2022 թվականի փետրվարին գործարանում աշխատող գվատեմալացի 13-ամյա աղջկա որոշ ժամանակով անհետանալուց հետո։ Նույն գործարանում են աշխատել նաև նրա 12 և 15 տարեկան եղբայրները։ Անչափահաս երեխաների գործարանում աշխատելու փաստը հաստատել է տեղի ոստիկանությունը, ինչպես նաև երեխաների հայրը։ Գործակալության տվյալներով, այդ ընթացքում երեխաները դպրոց չեն հաճախել, որն արգելված է Ալաբամա նահանգի օրենքներով։

Երբ աղջկա անհետացման մասին գրել են տեղի լրատվամիջոցները, SMART-ը աշխատանքից ազատել է մի շարք անչափահաս աշխատողների, գրում է Reuters-ը։ Գործարանը, որը պարբերաբար տուգանվում է անվտանգության կանոնների խախտումների համար, ըստ գործակալության, բողոքել է աշխատուժի պակասից։

Hyundai-ն չի պատասխանել Reuters-ի հարցերին։

Ամենից շատ դիտված

23:50 Հուսանք՝ ՌԴ ղեկավարությունը տեղյակ է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից
21:26 Արփինե Սարգսյանի հրամանով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր նշանակումը չի ուշացել
13:35 Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին ավելի քան $11.000 գումարով
15:55 Նիկոլ Փաշինյանը հենակետային բժշկական քոլեջի շենքը «նվիրե՞լ» է դստերը
20:57 Ադրբեջանցինե՞ր, թե՞ իրանցիներ. տարօրինակ համերգ Հյուսիսայինում
22:12 Ակնան մինչև նոյեմբերի 20-ը հայերի վերահսկողության տակ էր, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել
11:15 Եթե ամբողջ պետական համակարգը էս ամիս աշխատավարձ չստանար, թոշակը 1500 դրամով էր բարձրանալու
22:47 Փաշինյանը, վարչապետի աթոռին, նույն շանտաժիստն ու կլյավուզնիկն է. իրավապաշտպան
14:57 ՆԳ նախարարը նշել է, թե ինչու է պաշտոնանկ արվել ոստիկանապետը
11:27 13-ամյա աղջիկը մահացել է շատրվանում ստացած էլեկտրահարումից