Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 09:42 22-07-2022

ԱՄՆ-ում վերջին տասնամյակում առաջին անգամ պոլիոմիելիտ է գրանցվել


ԱՄՆ-ում պոլիոմիելիտի դեպք է հայտնաբերվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի բժշկական ծառայությունների տվյալները։ Սա հիվանդության առաջին գրանցված դեպքն է գրեթե 10 տարվա ընթացքում։

Թե կոնկրետ ով է հիվանդացել և արդյոք այս անձը պատվաստված է եղել, չի հաղորդվում։ Նշվում է միայն, որ, հավանաբար, խոսքը ոչ թե ուղղակիորեն պոլիոմիելիտի հիվանդության մասին է, այլ հիվանդության հետքերի, որոնք հայտնաբերվել են կենդանի պատվաստանյութով պատվաստման ժամանակ։

Միացյալ Նահանգներում կենդանի պատվաստանյութ չի օգտագործվում, երկրի բնակիչները պատվաստվում են պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով:

ԱՄՆ-ում պոլիոմիելիտը ժամանակին ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է եղել: Տարեկան բռնկումները հանգեցնում էին կաթվածի հազարավոր դեպքերի:

Զանգվածային պատվաստումները սկսվել են 1950-ականների կեսերին: 1979-ին Միացյալ Նահանգները պաշտոնապես ազատվեց պոլիոմիելիտից, սակայն ներմուծվող դեպքեր պարբերաբար գրանցվում էին: