Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 18:57 21-07-2022

Եգիպտոսում արգելել են լուսանկարել երեխաներին

Եգիպտոսում իշխանությունները մշակել են կանոններ, որոնք կարգավորում են փողոցներում լուսանկարներ և տեսանյութեր անելը։ Այս մասին հայտնում է տեղի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը։

Այս նորամուծությունից կարճ ժամանակ առաջ արևմտյան բլոգերներն ասում էին, որ տեսարժան վայրերը լուսանկարելու փորձերը առաջացրել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետաքրքրությունը. ուժայինները երբեմն պահանջում էին հեռացնել պատկերները հեռախոսից:

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը բացատրել է, որ այժմ լուսա և տեսախցիկների համար պահանջվում է հատուկ թույլտվություն։ Դա վերաբերում է պրոֆեսիոնալ լուսավորության տեխնիկայի օգտագործմանը կամ այն ​​դեպքերին, երբ անհրաժեշտ է փակել ճանապարհը։

«(Նկարահանողը) պարտավորվում է չնկարահանել կամ չտարածել պատկերներ կամ տեսանյութեր, որոնք այս կամ այն ​​կերպ կարող են վարկաբեկել Եգիպտոսը, ինչպես նաև պարտավորվում է չնկարահանել երեխաներին, իսկ քաղաքացիներին՝ միայն նրանց գրավոր համաձայնությունը ստանալուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, թանգարաններում և պատմական օբյեկտներում բջջային հեռախոսներով և անձնական տեսախցիկներով նկարահանումները հնարավոր են միայն առանց տեսախցիկի լույսի։

Ձեզ գուցե հետաքրքրի