Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 10:50 21-07-2022

Բայդենը հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդացել է վատ շրջակա միջավայրի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով, տարածաշրջանում, որտեղ նա մեծացել է, վատ շրջակա միջավայր է եղել, որի հետևանքով նա քաղցկեղով է հիվանդացել։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն է արել Մասաչուսեթսում, որտեղ ելույթի ժամանակ խոսել է կլիմայի փոփոխության պատճառով առաջացած ճգնաժամի հետևանքների դեմ պայքարի մասին։

Բայդենը, մասնավորապես, նշել է, որ երկրում բազմաթիվ ձեռնարկություններ շարունակում են «թունավոր նյութեր, ջերմոցային գազեր» արտանետել մթնոլորտ։ Նա հավելել է, որ իր մանկությունն անցել է Դելավեր նահանգի Քլեյմոնթ քաղաքում, որտեղ բազմաթիվ նավթավերամշակման գործարաններ կային և մշտապես ուժեղ քամիներ էին։

«Ահա թե ինչու ես, և շատ այլ մարդիկ, որոնց հետ ես մեծացել եմ, տուժել ենք քաղցկեղից: Երկար ժամանակ երկրում քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր մակարդակը Դելավերում էր»,- նշել է նա:

The Washington Post-ը գրել է, որ Սպիտակ տուն տեղափոխվելուց առաջ Բայդենի մաշկից ոչ մելանոմային ուռուցքներ են հեռացրել։

Ձեզ գուցե հետաքրքրի