Արտաքին 4 տարի առաջ - 23:57 19-07-2022

Էրդողանը քրդերից պահանջել է լքել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի 30 կիլոմետրանոց գոտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում «Աստանայի եռյակի» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ քրդական կազմավորումները պետք է լքեն Սիրիայում Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող 30 կիլոմետրանոց գոտին։

«Եկել է ժամանակը, երբ մենք պետք է մաքրենք այս տարածքները անջատողականների և ահաբեկիչների սպառնալիքներից»,- ասել է նա։
Մինչ բանակցությունների մեկնարկը նա խոսել է քրդերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին։

Արդեն գագաթնաժողովում Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող համակերպվել սիրիա-թուրքական սահմանին քրդական խմբավորումների ներկայությանը։

«Այդ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են իրենց անջատողական քաղաքականությունը Սիրիայի և Թուրքիայի տարածքներում: Թուրքիան չի կարող անմասն մնալ նրանց գործողություններից, չի կարող չնկատել այն վտանգավոր դիվերսիոն անջատողական գործողությունները, որոնք նրանք իրականացնում են մեր սահմաններին»,- ասել է նա։

«Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը մեր առաջնահերթությունն է, և ես վստահ եմ, որ իմ իրանցի և ռուս գործընկերները կաջակցեն ինձ այս ցանկության մեջ», - եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Իր հերթին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել