Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:35 19-07-2022

Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշեց Մելիքբեկյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի