Ներքին 3 տարի առաջ - 23:14 08-02-2023

Անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար. Ռուզաննա Խաչատրյան


Որպես հայ մայր, Արցախն ազատագրած հերոսի կին՝ անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ Հայրենիքի, իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը:

«Հարցնում եք` ի՞նչ է ուզում Շուշին ազատագրած հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանից էրատո ջոկատի անփառունակ հրամանատարի ընտանիքի կողմից խորհրդարան գործուղված «պարոն դատախազը» (այդպես նրան դիմեց քպ պատգամավորը)։

ՀԳ
Ի գիտություն Գորիսի հյուրանոցներում մարտնչած էրատո ջոկատի ՊԱՐՏՎԱԾ հրամանատարի, նրա ամուսնու, նրանց հետ փոխկապակցված, թուրքական շահեր սպասարկող պատգամավորական, անվտանգության ծառայության, ոստիկանության տարբեր աշխատակիցների հանցավոր խմբերի․
Ես ամբողջությամբ ճիշտ եմ հասկացել՝ ինչ է նշանակում հարգարժան Գեներալին կեղծ մեղադրանքներով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը՝ իր բոլոր հնարավոր ու անհնարին հետևանքներով։

Եվ որպես հայ մայր, Արցախն ազատագրած հերոսի կին՝ անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ Հայրենիքի, իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար։

Խաղաղությո՛ւն ամենեցուն։

Աստված պահապա՛ն հայ զինվորին, հրամանատարին, Հայոց աշխարհին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում