Ներքին 4 տարի առաջ - 19:06 19-07-2022

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախատեսվող շինարարության, Երեւանի էներգախնայողության եւ տրանսպորտային համակարգի կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր վստահությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում:

«ՀՀ ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ձեւավորված երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությունը հաջողության մեր գրավականն է»,- իր խոսքում նշել է ԵՆԲ ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի եւ ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրերին:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա

Ձեզ գուցե հետաքրքրի