Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 10:54 19-07-2022

Հրաձգություն է տեղի է ունեցել Փարիզի բարերից մեկում

Փարիզի XI շրջանում գտնվող նարգիլե-բարում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է BFM TV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով, կրակողները երկուսն են եղել։ Le Parisien-ը գրում է, որ հարձակվողները բար են ժամանել մեքենայով և կրակ են բացել բաց տարածքում նստած այցելուների վրա։ Նրանցից մեկը զինված է եղել ատրճանակով, մյուսը՝ Կալաշնիկով ինքնաձիգով։

XI շրջանի ղեկավար Ֆրանսուա Վոգլենը թվիթերում գրել է, որ հարձակվողներից մեկին բռնել են բարի հաճախորդները, իսկ երկրորդ հրաձիգը փախել է: Le Parisien-ի փոխանցմամբ, ձերբակալվածն անչափահաս է։

Այս պահին ոստիկանությունը որպես հարձակման հիմնական վարկած է դիտարկում հաշվեհարդարը։ Հանցագործության ստույգ դրդապատճառները հայտնի չեն։