Ներքին 4 տարի առաջ - 18:13 18-07-2022

Մահվան ելքով վրաերթ կատարած 38-ամյա վարորդը ձերբակալվել է. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը՝ 2022թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում 38-ամյա տղամարդն իր կողմից վարած «Hyundai sonata» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mersedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների: Արդյունքում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Նույն օրը 38-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: