Ներքին 2 տարի առաջ - 23:11 18-04-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են. shamshyan.com

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 15-ին, Երևանի բնակիչ 51-ամյա Կարինե Մելքոնյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում Մալխասյանց թիվ 1 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կ․ Մելքոնյանին, նրան թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Կ․ Մելքոնյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Երևան» բժշկագիտական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր։

Քննիչները տեղեկանում են, թե որտեղ է գտնվում կասկածյալը, ով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, հաշվառված Երևան քաղաքում, սակայն բնակվում է Կոտայքի մարզում։ Քննիչներին հաջողվում է հայտնաբերել և՛ ավտոմեքենան, և՛ վարորդին։

Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, 29-ամյա Արտյոմ Առաքելյանը ՀԿԳ ավագ քննիչ Գ․ Գալստյանի որոշմամբ ձերբակալվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին