Երևան +30°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:57 24-07-2022

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 30-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Հ.-ն՝ իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: