Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:18 27-10-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. քննիչները հայտնաբերել են վրաերթ կատարած BMW-ն, որի վարորդը եղել է ոչ սթափ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով Թամանցիների փողոցից հիվանդանոց տեղափոխելիս է եղել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին որտեղ է տեղի ունեցել դեպքը, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կատարվածը վրաերթ է և այն տեղի է ունեցել Գործարանային մետրոյի մոտակայքում:

Քննչական ճիշտ ու օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվում է BMW մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրա առկա են վնասվածքի հետքեր:

Վարորդը վրաերթից հետո շտապօգնության ավտոմեքենայի հետևից գնացել էր հիվանդանոց:

Քննիչի հանձնարարականով վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Բ.-ն է, ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած) :
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Կ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին