Ներքին 4 տարի առաջ - 14:28 18-07-2022

Նուբարաշենում քաղաքացիները հարձակվել են պարեկների վրա. պարեկները արցունքաբեր գազ են կիրառել, ապա օդ կրակել

Երեւանում հուլիսի 16-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի գումարտակներից մեկի կրտսեր պարեկ Մ.Մ-ն, պարեկ Գ.Մ.-ի հետ, Նուբարաշեն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ Նուբարաշենի 7-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում երթևեկությունը ծանրաբեռնված է ու որոշել են կարգավորել երթևեկությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ ժամանակ քաղաքացիներից մեկը սկսել է վիճաբանել պարեկների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին ու մի քանի անգամ պարեկների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:

Պարեկները մի քանի անգամ այդ քաղաքացուն հորդորել են հարգալից վերաբերվել հասարակության և իրենց նկատմամբ, սակայն քաղաքացին շարունակել է հայհոյանքներ տալ: Նրան հանդարտեցնելու համար պարեկները օրենքով սահմանված կարգով արցուքաբեր գազ են կիրառել:

Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է զինվորական համազգեստով մի քաղաքացի, ով հարձակվել է պարեկ Մ.Մ.-ի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կայիք տեղեկություններով, պարեկները՝ տեսնելով, որ արցունքաբեր գազն անգամ չի հանդարտեցնում նրանց, Մ.Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված հրազենից դեպի երկինք մեկ նախազգուշական կրակոց է արձակել ու արդեն դեպքի վայր ժամանած լրացուցիչ օգնական ուժերի հետ զինվորական համազգեստով այդ քաղաքացուն վնասազերծել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:

Տեղում պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Ա. Օ.-ն է: Որոշ ժամանակ անց, ոստիկանները, համագործակցելով ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հետ, պարզել են, վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը: Կատարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:

Նա նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է՝ 27-ամյա Տ.Խ.-ն: Ա.Օ.-ն և Տ.Խ.-ն ոստիկանների կողմից ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի