Ներքին 4 տարի առաջ - 19:50 16-07-2022

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունը այցելել է Արմավիրի մարզ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը կողմերի միջև ձևավորված հարաբերությունների համար նախ շնորհակալություն է հայտնել ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային և համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները: Անդրադառնալով Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տարիներ առաջ իրականացված համայնքների խոշորացման գործընթացին՝ մարզպետը կարևորել է կողմերի միջև փորձի փոխանակումը, ապա ներկայացրել գիտակրթական, սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նա նաև ամփոփ տեղեկություն է փոխանցել Արմավիրի մարզի վերաբերյալ՝ ընդգծելով հիմնական առանձնահատկություններն ու դրանց նշանակությունը մարզային տնտեսության զարգացման գործում:

Պատվիրակության ղեկավար Գուննար Շելլենբերգերը շնորհակալություն է հայտնել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել մարզ կատարած այցի դրական տպավորություններն ու դրանց նշանակությունը հետագա համագործակցության հարցում: Նա իր խոսքում կարևորել է այցելության շրջանակում կողմերի միջև փոխգործակցության ուղղված հստակ ծրագրերի նախանշումը, որոնք կնպաստեն գործընկերության զարգացմանը: Շելլենբերգերն ուրախությամբ նշել է նաև, որ այցի ընթացքում մարզի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներն իրենց հերթին կնպաստեն երկկողմ ծրագրերի իրագործմանը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով, որից հետո մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Արմավիրի մշակույթի տանը բացված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տեսարժան վայրերը պատկերող գերմանացի լուսանկարիչ Յանոս Շտեկովիչի 31 լուսանկարները:

Ցուցադրված լուսանկարներին ծանոթանալուց հետո մարզպետը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև ձևավորված բազմավեկտոր հարաբերությունները կարևոր նախադրյալ են հանդիսանում Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև մարզային և քաղաքային մակարդակով հաստատված գործընկերությունը միանգամայն նոր հարթության վրա դնելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից