Մամուլ 3 տարի առաջ - 08:28 15-07-2022

Ով է ԶՈւ ԳՇ նոր պետը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Երեկ հայտնի դարձավ, որ Զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր։ Ասրյանն այն գեներալներից է, ով 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում»: Իսկ մի քանի ամիս հետո այնքան «խելոքացավ», որ փորձեց արդարացնել Սեւ լճի տարածքում թշնամու տեղակայումը։

«Հակառակորդի նշած 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի»,- ասել էր նա այն օրերին, երբ Սեւ լճի տարածքից ադրբեջանցիները հայ զինվորների էին գերեվարել։ Իսկ 2021 թ․ սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից այն պատճառով, որ նրան տեսել էին պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մոտ 10 րոպե զրուցելիս, որի ժամանակ նա Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել, մասնավորապես, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա