Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 11:14 13-07-2022

Խորվաթիան եվրագոտուն միացող ԵՄ 20-րդ երկիրը կդառնա


Եվրամիության խորհուրդը երեքշաբթի հաստատել է 2023 թվականի հունվարի 1-ից Խորվաթիայի՝ եվրագոտուն միանալու համար անհրաժեշտ իրավական ակտերը, հայտնում է DW-ն։

ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկայիս խորվաթական արժույթի՝ կունայի փոխարժեքը մեկ եվրոյի դիմաց սահմանվել է 7,53450 կուն։

Խորվաթիան կդառնա 20-րդ երկիրը, որը կմիանա Եվրագոտուն։ Ինչպես մյուս երկրներում, Խորվաթիայում թողարկված եվրոյի մետաղադրամները կպարունակեն եզակի ազգային մոտիվներ: Այսպիսով, երկու եվրոյի մետաղադրամի վրա կլինի երկրի քարտեզը, մեկ եվրոյի մետաղադրամի վրա՝ կունայի պատկերը (սա հղում է ներկայիս դրամական միավորին), 50, 20 և 10 եվրոցենտի վրա՝ հայտնի գիտնական Նիկոլա Տեսլայի դիմանկարը, իսկ ավելի փոքր մետաղադրամների համար՝ գլագոլիտիկ այբուբենի տառերի կոլաժը:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը