Prada-ի հեքիաթային տոնական արշավը՝ Սեդի Սինկի և Մայա Հոքի մասնակցությամբ։
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է տոնական նոր արշավ՝ Drawing Prada: Animated by Hand, որը դասական հեքիաթների մթնոլորտը միավորում է բարձր նորաձևության հետ։ Ձյունածածկ բնապատկերներ, ֆանտաստիկ կենդանիներ և դիզայներական աքսեսուարներ․ այս ամենը կարծես կենդանացած Դիսնեյի մուլտֆիլմ լինի։
Արշավին մասնակցել են «Շատ տարօրինակ բաներ» (Stranger Things) սերիալի աստղեր Սեդի Սինկն ու Մայա Հոքը, ինչպես նաև Չեն Հաոյուն, Քելվին Հարիսոն կրտսերը և Լյութեր Ֆորդը։
Լուսանկարների հեղինակն է Գլեն Լաչֆորդը, իսկ անիմացիայի ստեղծմանը մասնակցել է Դիսնեյի դասական մուլտֆիլմերի վրա աշխատած Ջոն Փոմերոյը։ Պատմության մեջ նույնիսկ մկներն են հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում դիզայներական կոշիկները՝ աքսեսուարները դարձնելով հեքիաթային աշխարհի մի մասը։
Արշավի առանձնահատկությունը ձեռքով նկարված անիմացիան է։ Մի ժամանակաշրջանում, երբ արհեստական բանականությունը վայրկյանների ընթացքում կարող է ստեղծել բարդ տեսողական պատկերներ, Prada-ն ընտրել է ավանդական ստեղծագործական մոտեցումը՝ շեշտադրելով մանրամասները, տրամադրությունն ու ձեռակերտ աշխատանքի յուրահատուկ հմայքը։ Արդյունքում գովազդային շարքը վերածվել է հեքիաթային կադրերի հավաքածուի, որտեղ իրականությունն ու երևակայությունը միահյուսվում են։
Տեսանյութը՝
այստեղ։