Երևան +23°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:38 11-12-2021

Խորվաթիան 2023 թվականի հունվարի 1-ից կանցնի եվրոյի

Խորվաթիան 2023թ.-ի հունվարի 1-ից կանցնի եվրոյի օգտագործման՝ որպես երկրի հիմնական դրամական միավոր։ Այս մասին Ռովինում կայացած «Խորվաթիան որպես եվրոգոտու մաս» համաժողովում հայտարարել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Զդրավկո Մարիչը։

«2023թ.-ի հունվարի 1-ի գիշերը մենք կանցնենք եվրոյի, ևս երկու շաբաթ կշարունակվի (դրամական միջոցների) կրկնակի շրջանառությունը, (այսինքն) քաղաքացիները կկարողանան վճարել կունայով, իսկ դրանից հետո՝ միայն եվրոյով։ Գների կրկնակի նշումը (կունայով և եվրոյով) կտևի առնվազն մեկ տարի»,- Մարիչի խոսքերը մեջբերել է HRT ազգային հեռուստատեսությունը:

Ամենից շատ դիտված