Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:00 12-07-2022

Արդյո՞ք ընդդիմությունը կխորացնի եվրոպական օրակարգը

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի եվրոպական հանդիպումները վկայում են, որ Եվրոպան ընդդիմության արտաքին գործընկերն է։ Ի տարբերություն ՌԴ պետդումայի խոսնակի, որը հրաժարվել էր հանդիպել ընդդիմադիրների ներկայացուցիչների հետ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են ընդդիմադիր գործչի հետ, քննարկել Հայաստանի, Արցախի, խաղաղության, ժողովրդավարության վերաբերյալ մի շարք հարցեր։

Խաղաղության օրակարգ, խաղաղության պահանջ կա, բայց Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որը Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հայտնի է, որ ՌԴ-ն չի ընդունում ընդդիմության նախապայմանը՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։ Իսկ Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներն, ըստ ընդդիմադիր գործչի ստացած տպավորության, այս գլխավոր նախապայմանին ըմբռնումով են վերաբերում։Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը, հաշվի առնելով եվրոպական խորհրդարանի պաշտոնյաների դիրքորոշումը Հայաստանի, Արցախի և ժողովրդավարության հարցերում, կխորացնի եվրոպական օրակարգը, Հայաստանը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծ կորդեգրի և քաղաքակարթական ընտրության խնդիր կբարձրացնի։

Ընդդիմությունը, հավանաբար, հասկանում է, որ եթե ՌԴ-ն պարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում և դուրս մղվի երբեմնի ազդեցության գոտիներից, ապա ՀՀ-ն ձևավորված նոր աշխարհակարգում ստիպված պիտի փոխի քաղաքական հայեցակարգերը, հայացքը սևեռի դեպի Եվրոպա և Արևմուտք։ Եթե ընդդիմությունն այսօր բացահայտ որդեգրի եվրոպական օրակարգ, ապա ենթադրելի է, որ կհասնի իշխանության, քանի որ քաղաքական մեծամասնությունը իշխանության է եկել ՌԴ-ի միջնորդությամբ, և ենթադրաբար, կհեռանա ՌԴ-ի հեռանալու հետ միաժամանակ։

Կա այլ վարկած, ըստ որի՝ ՔՊ-ն մտահոգվել է ընդդիմության ներկայացուցչի եվրոպական բարձր հանդիպումներից և իշխանությունը կորցնելու հեռանկարից, ուստի ընդդիմությունից շուտ է հայտարարելու է, որ փոխում է արտաքին քաղաքականությունը, որդեգրում եվրաինտեգրման ուղին։ Պարզ ասած՝առաջիկայում իշխանությունն ու ընդդիմությունը բովանդակային տրանսֆորմացիայի են ենթարկվելու, որպեսզի քաղաքականություն որոշելու շանս ունենան։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան