Արտաքին 4 տարի առաջ - 16:29 12-07-2022

Պուտինը հուլիսի 19-ին Թեհրանում կհանդիպի Իրանի և Թուրքիայի նախագահներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կանցկացնի բանակցություններ իր իրանցի և թուրք գործընկերներ Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ սիրիական կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում:

Այս ուղևորության մասին հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրան խնդրել են մեկնաբանել նախագահի՝ Իրան կատարելիք այցի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։

«Այո, մենք կարող ենք հաստատել դա: Իրոք, պատրաստվում է նախագահի այցը Թեհրան: Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպում՝ սիրիական կարգավորմանը նպաստելու հարցով: Եվ, իրոք, Պուտինի, Ռաիսիի և Էրդողանի միջև կլինի հանդիպում: Բացի եռակողմ հանդիպումից, բնականաբար կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: Երեկ մենք հաղորդել ենք Պուտինի և Էրդողանի առաջիկա բարձր մակարդակով շփումների մասին, և այդ հանդիպումը տեղի կունենա հենց այնտեղ»,- ասել է Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ Պուտինի այցը կկայանա հուլիսի 19-ին, նույն օրը նա առանձին բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահի հետ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի