Արտաքին 4 տարի առաջ - 20:34 11-07-2022

Շոտլանդիան կասեցրել է ուկրաինացի փախստականների կացարանի դիմումների ընդունումը

Շոտլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ երեք ամսով կասեցնում է ուկրաինացի փախստականների դիմումների ընդունումը ժամանակավոր կացարանի համար՝ նրանց համար բնակարան չունենալու պատճառով։

«Մարտին, երբ Շոտլանդիայի կառավարությունը գործարկեց ուկրաինացի փախստականներին կացարանով ապահովելու հատուկ ծրագիրը, մենք և բոլոր ժողովրդավարական երկրները հույս ունեինք, որ Ուկրաինայում ճգնաժամը ժամանակավոր կլինի: Շոտլանդիա ժամանած տեղահանվածների մեծ թվի պատճառով ժամանակավոր կացարաններն արդեն լիքն են»,- ասվում է Շոտլանդիայի կառավարության հայտարարության մեջ։

Այդ պատճառով Շոտլանդիայի կառավարությունը որոշել է հուլիսի 13-ից երեք ամսով կասեցնել նոր դիմումների ընդունումը, որպեսզի տեղահանված մարդիկ, որոնք արդեն երկրում են, և նրանք, ովքեր շուտով կմեկնեն Շոտլանդիա, կարողանան մնալ ժամանակավոր կացարաններում և ստանալ համապատասխան աջակցություն նախքան երկարաժամկետ բնակության համար ապահով վայր տեղափոխվելը:

Հաղորդվում է, որ դադարը չի ազդի այն փախստականների վրա, որոնք արդեն դիմել են այս ծրագրին, բայց դեռ չեն ժամանել Շոտլանդիա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին